Հայաստան Քաղաքականություն 

Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում. Իմ քայլի պատգամավորի ակնարկը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրում է.

Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը:

Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում, հաշվի առնելով խնդրի հարցի կարգավորման մեր մոտեցումը, այն է՝ եզրակացության վերջնական բովանդակությունը:

Հիմա ստացվել է այնպես, որ մեր ընկերների մի մասին դեռ շարունաում է մտահոգել այնտեղի գրվածը, մյուս մասին՝ բավարարել, ընդ որում քաջ գիտակցելով բացասական կողմերը:

Եվ աստեղ գալիս է երկընտրանքը, որի մի կողմում արժեքային քեզ մոտ համակարգն է, ի դեմս քո պայքարի ընկերների, մյուս մասում՝ որպես պետություն քո դիրքորոշումը հայտնելու ծանր բեռը:

Իհարկե այդ հայտնած որոշումը չի կարող բավարարել շատերի զգացմունքներն ու ցանկությունները, գուցեև սկզբունքները, բայց մի հստակ քաղաքական գրված օրենք կա, երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, այն դադարում է գոյություն ունենալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից