Հասարակություն 

Եկեք չբացենք էլի, չէ պետք է բացենք. Դպրոց է մտնում ավտոշարասյունը, իջնում է թիկնազորը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Նախարարի հետ հանդիպմանը վարչապետը հետաքրքրվեց նաև նկարների մասին հայտնի ծրագրի մասին:

Հարությունյանի խոսքերով, այն որոշակի դիմադրության է արժանացել, սակայն ևս մեկ անգամ փորձ կարվի անդրադառնալ դրան:

Արժեքային համակարգը փոխելու, զարգացնելու համար կառավարությունում նոր հեծանիվ էին հորինել. «Գաղափարը հետևյալի մեջ է՝ պատկերացրեք դպրոց, որի բակ է մտնում ավտոշարասյուն՝ պետավտոտեսչության ուղեկցությամբ: Ակնհայտ է, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում այդ դպրոցում…»։

«Եկեք չբացենք էլի…»,-ասաց նախարարը։

«Չէ, բացենք, որովհետև իդեան կարևոր է: Իջնում է թիկնազորը, ուսումնասիրում տարածքում տեսնում են, որ ամեն ինչ լավ է, մոտենում են, բացում ինկասացիայի դուռը և հանում այնտեղից փաթեթ կամ արկղ: Բնականաբար երեխաները շշմած նայելու են, թե ինչ է կատարվում դպրոցում: Հետո տանում են ու դասասենյակում բացում արկղը: Այնտեղ լինում է հայտնի նկար կամ քանդակ: Այն ցուցասդրվում է դպրոցում, մասնագետը ներկայացնում է այն: Ընդունված է կարծել, որ այսպես տեղաշարժվում են մեծահարուստները, օլիգարխները: Իսկ այսպիսի ծրգարերը պետք է ցույց տան հոգևոր արժեքների ծանրակշիռ լինելու»:

Նույն շարքից