Քաղաքականություն 

Ոնց թե շվեյցարացիները մեզանից առաջ ընկան. Փաշինյանի կարծիքով մեր ծրագիրն էլ վատը չէ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսեց նաև նկարների ծրագրի մասին, երբ առաջարկվում էր ավտոշարասյունով, հատուկ կարգով որևէ արվեստի գործ տանել որևէ դպրոց և ներկայացնել երեխաներին:

Ծրագրի իմաստն արժեքային համակարգի փոփոխությունն է: Ծրագրիրը Հայաստանում դիմադրության արժանացավ, քանի որ ոչ բոլորն են կողմ նկարներն ու արվեստի մյուս գործերը դուրս բերվեն թանգարաններից:

Փաշինյանը հորդորեց արվեստագետներին աջակցել ծրագրին:

Նախարար Հարությունյանը հայտնեց, որ շվեյցարացիներն այս հարցում առաջ են ընկել․ «Ո՞նց»,-արաձագանքեց Փաշինյանը:

«Լավագույն աշակերտի տուն տարել ու Պիկասոյի նկարն են կախել»։

«Ա՜, մեր ծրագիրն էլ վատը չէ»,-պատասխանեց Փաշինյանն ափսոսանքով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից