Երբ նամակները տեսանք այն ժամանակ, բոլորս էլ էմոցիաների մեջ էինք, շոկի մեջ էինք, հիմա սաղդ տեսնում եք: Դատարանում է գործը, ամեն ինչ կպարզվի: Այս մասին լրագրողնրեի հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի մասին և հավելելով, որ հիմա ինքը շոկից դուրս է եկել:
Սարոյանն ասաց, որ հիմա չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ. «Ես փաստեր ունեմ, թե ինչպես նա հայտնվել այնտեղ: Ամեն ինչ պարզվելու է»:
Նախկին պատգամավորը հաստատեց, որ Գրիգորյանի հարցով խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ խնդրելով ազատ արձակել նրան՝ կապված առողջական վիճակի հետ. «Աշնանն էր դա: Նիկոլ Փաշինյան ասաց, որ քննություն, բժշկություն կա, եթե տեսնեն, որ իրոք վատ է, հարցին լուծում կտրվի»: