Հասարակություն 

Տեսանք, որ ուզում են ամեն ինչ ֆռռացնել մեզ վրա, թողեցինք գնացինք տուն. Սեյրան Սարոյանը՝ Մարտի 1-ի մասին

analitik.am

Մենք ոչ մի բանի չենք խառնվում, փորձում ենք հանգիստ ապրել: Բայց մարդիկ կան, ովքեր չեն սթրվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեյրան Սարոյանը՝ խնդրելով պարզել, թե ով է իր մասին վերջին տեղեկությունները տարածողը:

Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, Սեյրան Սարոյանի տանը ռազբորկա է եղել, ոստռիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել, իսկ նախկին պատգամավորըւ ճողոպրել է:

Սարոյանը չի հավատում Սամվել Կարապետյանի մասին տեղեկություններին, թե նա ժողովրդի վրա կրակ բացելու հրաման է տվել Մարտի 1-ին:

Սարոյանն ասաց, որ Մարտի 1-ին ինքն ու Մանվել Գրիգորյանը որևէ մասնակցություն չեն ունեցել, թողել տուն են գնացել. «Լավ ա, որ թողեցինք գնացինք, թե չէ հիմա մեր մասին էլ ինչ ասես կգրեին: Ես ու Մանվելը հասկացանք, որ ամեն ինչն ուզում են ֆռցնեն մեզ վրա, դրա համար թողեցինք ու գնացինք տուն: Մի շաբաթ տանից դուրս չենք եկել»:

Նույն շարքից