Հասարակություն 

Սեյրան Սարոյանն այն մասին, թե ով է գեներալ Մանվելից հետո Էջմիածինում նայողը

Էջմիածինը սուրբ քաղաք է, եկեղեցիների, կաթողիկոսի քաղաքն է: Միշտ էլ նույն է եղել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է հիմա քաղաքում նայողը, երբ Մանվել Գրիգորյանը չկա:

Սարոյանի խոսքերով, Մանվելի միակ չեպեն եղել է այն, որ խախտում անող ավտոների անվադողերը վնասել է. «Գեներալ Մանվելն իրեն իրավունք էր վերապահել, որ կարող է անել: Այ մարդ, եթե ես էլ խախտում անեմ, եկեք իմ զալատնիկներն իջացրեք: Քեզ էլ կասեն զալատնիկ նկար»:

Սարոյանին հարցրեցին նաև Ամուլսարի մասին: Նա ասաց, որ այսօր կա լեգիտիմ իշխանություն, կառավարությունը պետք է որոշումը կայացնի. «80 տոկոս ձայն են հավաքել, պետք է որոշում կայացնեն»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից