Հասարակություն 

Սահմանադրությունով ես պապան եմ, իմ կնիկն էլ՝ մաման, Ստամբուլյան կոնվենցիայով ուզում են մնդռեն էդ. գեներալ Սարոյան

analitik.am

Էտ Ստամբուլյան կոնվեցնիա է, ինչ է…Նախ դա հակասահմանադրական է: Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ ես տան պապան եմ, իմ կնիկն էլ՝ մաման է, իմ տղերքն էլ մամա ու պապա ունեն, հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը: Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան: Կամ երկու մամաներ, ամոթ ա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին և հավելելով, որ ղալաթ են արել՝ ստորագրել են:

Սարոյանի խոսքերով միասեռականները կարող են հանգիստ ապրել իրենց համար, որևէ մեկը չի խանգարում. «Ես Նիկոլ Փաշինյանի ճանաչում եմ, գիտեմ, որ չի թողնի նման բան»:

Նույն շարքից