Քաղաքականություն 

Գեներալ Սեյրանը գոհ է, թե ինչպես է Արմեն Աշոտյանը քլնգում իշխանություններին

analitik.am

Էն ժամանակ Նիկոլն էր քլնգում, հիմա էլ Աշոտյանն է քլնգում: Վատ չի քլնգում: Շատ էլ լավ խոսում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ գոհ է արդյո՞ք լավ ընդդիմություն է ՀՀԿ-ն:

Գեներալ Սարոյանի խոսքերով, հիմա պետք է նախ փորձել երկրում մթնոլորտը փոխել, այն իրոք դարձնել թավշյա. «Էս կռիվները, սարքելը…Մեկ էլ սկսում են ավել պակաս խոսել՝ Պիպոն ու Սեյրանն իրար հետ լավ չեն, Տիկոն ու Պիպոն իրար հետ լավ չեն: Կեղտոտ խոսակցություններ: Առանց հասկանալու խոսում են: Մենք լավ ենք իրար հետ, կամ քավորսանիկներ ենք, կամ հարազատներ»:

Սեյրան Սարոյանի խոսքերով, այսօր ասուլիս է հրավիրել՝ հասկանալու համար, թե ով է ուզում պառակտել Հայաստանը:

Նույն շարքից