Քաղաքականություն 

Հորս արև չունեմ. Սեյրան Սարոյանը խնդրում է գտնել կեղտոտի ծնունդներին

analitik.am

Ես այսօր ձեզ հավաքել եմ, որդ դուք օգնեք պարզել, թե ովքեր են այդ կեղտոտի ծնունդները, որ մարդկանց վրա ցեխ են շպրտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ այսօր ինքն ու իր ընտանիքը քաղաքականությունից դուրս են:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Սեյրան Սարոյանի տանն ինչ-որ ռազբորկա է եղել, ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել, իսկ գեներալը ճողոպրել է:

Հարցին, թե ինքը կասկածներ չունի՞, գեներալն ասաց. «Չունեմ, հորս արև»:

Նա ասաց, որ թշնամիներ չունի, իսկ եթե իմանար, թե ովքեր են այդ մարդիկ, խայտառակ կաներ:

Սարոյանին չեն հրավիրել ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ հանձնաժողով պարզաբանումներ տալու:

Նույն շարքից