Թուրքին հավատացողը թուրքից էլ վատն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով հնարավոր դավադիր պատերազմի մասին:
Սարոյանի խոսքերով, Հայաստանն ամեն օր պատերազմի մեջ է. «Ո՞վ կարող է թուրքին հավատալ: Ախր 1,5 միլիոն մարդու կոտորեցին, մեր ազգի գլուխը չմտավ»:
Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ նախկին պատգամավորն ասաց, որ ադրբեջանցիները չէին հարձակվել երկու պոստ գրավելու համար. «Նրանք վստահ էին, որ մտնելու են մաքրելով գնան: Նրանք չէին պատկերացնում, որ մեր երեխեքը սենց կռիվ կտան»:
Սարոյանը հիշեց նաև 90-ականների պատերազմի մասին. «Այն ժամանակ մեր 18 տարեկան տղերքն ընենց են կռվել, ֆիդայուց ոչ պակաս: Էտ երեխեքի մոտ ամենավատ պահն առաջին զոհին տեսնելն է: Դրանից հետո նրանց նման կռվող չկար»:
Ինչ վերաբերում է բանակի մասով Նիկոլ Փաշինյանի քննադատություններին, Սարոյանն ասաց, որ երբեք սոված զինվոր չի տեսել։