Գլխավոր Քաղաքականություն 

Չեմ հավատում, որ նման բան լինի. գեներալ Սարոյանն ասաց, թե ինչ կանի, եթե Սերժ Սարգսյանին ձերբակալեն

analitik.am

Չեմ հավատում, որ նման բան կարա լինի: Դժվար նման բան լինի: Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ  հիմա էլ մեկին բռնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին:

Հարցին, թե ինչ կանեն, եթե Սերժ Սարգսյանին ձերբակալեն, Սարոյանն ասաց, որ Աստծուն խնդրելու է որ ազատ արձակեն, փողոց չի կարող դուրս գալ:

Սարոյանը նոր է վերադարձել Հայաստան, չի լսել նաև Չինարիում հայոց բանակի վերջին հաջողությունների մասին, դրա համար որևէ գնահատական չի կարող տալ:

Վերադառնալով Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյաի թեմային՝ Սարոյանը հիշեցրեց իր անցած տարվա ելույթը. «Ես կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն վարել: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա դա անել, շատ լավ կլինի»,-ասաց Սարոյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցի:

Նույն շարքից