Գլխավոր Հասարակություն 

Նանա Գնդոյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի փոխարինելու հավանականության մասին

analitik.am

Նանա Գնդոյանը դեռևս ՊՆ-ից աշխատանքի առաջարկ չի ստացել «Ես դեռ նման առաջարկ չեմ ստացել, ես դեռ Արտակարգ իրավիճակների նախարարությունում եմ»,- Analitik.am-ին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը՝ պատասխանելով տեղափոխվում եք արդյոք Պաշտպանության նախարարության լրատվական ծառայություն հարցին:

Նա նաև շեշտեց, որ ինքը դեռևս ֆիզարձակուրդի մեջ է և եթե առաջարկ ստանա կամ տեղափոխվի ՊՆ, ապա դրա մասին կխոսվի և կլուսաբանվի:

Հիշեցնենք, որ տեղեկություններ կան, որ պաշտպանության նախարարի երկար տարիների մամուլի պատասխաանտու Արծրուն Հովհաննիսյանը հրաժեշտ է տալու պաշտոնին և նրա փոխարեն աշխատանքի է անցնելու Նանա Գնդոյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից է:

Նույն շարքից