Բարի օր Քաղաքականություն 

Որ Միհրանն եկավ, Նիկոլը կբռնի կնալի, հո ախմախ չի, որ գա. Սեյրան Սարոյան

analitik.am

Չի գալիս, որ չբռնեն նալեն: Եթե եկավ, Նիկոլը կբռնի կնալի: Հո ախմախ չի, որ հելնի գա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Միհրան Պողոսյանի մասին, ում Ռուսաստանը հրաժարվեց հանձնել Հայաստանին:

Սարոյանը խոսեց նաև ԵԿՄ-ի մասին՝ հայտարարելով, որ ամեն ինչ նորմալ է:

Գեներալն ասաց, որ իրավապահների հետ որևէ շփում չի ունեցել Մարտի 1-ի հարցով՝ հավելելով, որ դրա հետ ընդհանրապես կապ չունի:

Սարոյանի խոսքերով, իրենք 30 տարի էշի նման ծառայել են ազգին, այսօր քաղաքականությունից հեռու են, քաղաքականության մեջ չկան նաև իր երեխաները, հիմա միակ բանը, որով զբաղվում է, իր առողջությունն է:

Սեյրան Սարոյանն ասաց, որ մի տարի արդեն անցել է, բոլորը խոշորացույցի տակով անցնում են, ինքը մտածելու առիթ չունի. «Եթե ես վատ բան կանեմ, օրենք կխախտեմ, թող ոստիկանները զբաղվեն»:

Նույն շարքից