Հասարակություն 

Ես նվեր եմ, հերի՞ք չեմ. Սեյրան Սարոյանը որևէ բան չունի պետությանը նվիրելու համար

analitik.am

Նրանցից պետք է հարցնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք շանս ունեն Սերժ Սրագսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու համար:

Սարոյանի խոսքերով, ամեն ինչն է անցողիկ. «Էս երկիրը լավ էլ երկիր է դառնալու, լավ էլ ժողովուրդը կապրի, ամեն ինչ կընկնի իր տեղը: Կարևոր է, որ ժողովրդի ձեռքը մի քիչ փող ֆռա»:

Սարոյանը խոսեց մասնավորապես Սևանա լճի մասին՝ հայտարարելով, որ ամեն տարի ամռանը խոսակցություններ են տարածվում, թե այն ծաղկել է. «Ծովն ինքն իրեն ծաղկում է, ինքն իրեն էլ մաքրվում: Ծովը կարող է միայն ինքն իրեն մաքրել, ուրիշ ոչ մեկը: Խոսակցություններ են տարածում, որ Սևան չգնան, գնան Բաթումի: Էտ երկու կոպեկը, որ պետք է մնար Հայաստանում, տանում են Վրաստան»:

Սարոյանը նաև չհերքեց, որ կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ նշելով, որ առաջիկայում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ:

Հարցին, թե ինքն ինչ է նվիրելու պետությանը, հետևելու է արդյո՞ք մեծահարուստների օրինակին, Սարոյանն ասաց, որ ոչ մի բան չունի, որպեսզի նվիրի. «Ես նվեր եմ էլի, հերի՞ք չեմ»։

Սարոյանը մամուլի ասուլիսից հետո լրագրողներին հրավիրեց հաց ուտելու, սակայն հրավերը չընդունվեց։

Նույն շարքից