Գլխավոր Իրավական 

Գեներալ Մանվելը կմնա կալանքի տակ. Դատարանը հրապարակեց որոշումը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ մինչեւ 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է:

Նիստին նախկին պատգամավորը չէր մասնակցում՝ կրկին առողջական խնդիրների պատճառով:

Նշենք նաև, որ դատախազությունն առարկություն էր ներկայացրել միջնորդության դեմ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին:

Նույն շարքից