Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Երևանի Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, թե համոզված է, որ գալիք սերունդները հայերնիքն ավելի լավ կպահեն։
Նա վստահեցրեց, թե ինչպես վետերաններն են արժանի սերունդ հայրենիքի համար կատարած իրենց վաստակով, այնպես էլ նրանց հաջորդ սերունդը, իսկ եկող սերունդն էլ ավելի արժանի կլինի։
«Կարծում եմ այն, ինչ նրանք կատարել ենք այսօրվա երկարատև խաղաղության համար համաշխահային մակարդակով, այդ գործունեությունն իր արտացոլումն է ստացել նաև մեր սերնդի գործունեության մեջ։ Մենք կարողացել ենք արցախյան ազատամարտում հաղթանակ տանել»,– ասաց նա։
«Ես համոզված եմ, որ գալիք սերունդը մեզանից ավելի լավ է պաշտպանելու մեր հայրենիքը, անձնուրաց է լինելու և ավելի նվիրված է լինելու հայրենիքին, ոչ միայն ռազմական դաշտում, այլ ամեն ինչ անելու է, որ ռազմական դաշտին չհասնի, խելացի անվտանգության համակարգի ստեղծամամբ, տնտեսության զարգացման ուղղությամբ»,-ասաց նա։