Հասարակություն 

Ռիոյում զինված տղամարդը պատանդ է վերցրել ուղևորատար ավտոբուսի ուղևորներին /տեսանյութ/

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ռիո-Նիտերոյ կամրջի վրա զինված տղամարդը պատանդ է վերցրել ուղևորատար ավտոբուսի ուղևորներին: Globo-ի տեղեկություններով, հանցագործը ռազմական ոստիկանության սպա է:

Դեպքի վայրում են գտնվում հատուկջոկատայինները, ընթանում են բանակցություններ:

Թե ինչ պահանջներ ունի հանցագործը, չի հայտնվում:

Ոստիկաններին հաջողվել է հասնել 5 պատանդի ազատ արձակմանը: Նախնական տեղեկություններով, ավտոբուսում կա 17 ուղևոր:

https://twitter.com/i/status/1163764686673907712

Նույն շարքից