Միջազգային Քաղաքականություն 

Ղարաբաղն Ադրբեջան է. Միխեիլ Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, այդպես կարծում է ամբողջ աշխարհը ու միշտ է այդպես եղել:

Նախկին նախագահի խոսքերով, ամբողջ աշխարհն է ճանաչում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Նա նաև հույս է հայտնել, որ Կովկասում նոր պատերազմ չի լինի:

Նույն շարքից