Քաղաքական 

50 տարվա ընդմիջումից հետո Կիպրոսի թուրքական հատվածի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

Արտերկրում բնակվող մեծ թվով հայեր կիրակի օրը Կիպրոսի թուրքական հատվածում մասնակցելու են հայկական վերակառուցված եկեղեցում տեղի ունենալիք առաջին պատարագին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող եկեղեցում պատարագ չի մատուցվել արդեն 50 տարի։

 

Հունաստանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նշել է, որ կիրակի ժամը 12։00-ին կայանալիք պատարագը տևելու է մեկ ժամ։

 

Տարբեր քաղաքներից մեծ թվով հայեր հունական կողմից քայլելով անցնելու են Կիպրոսի թուրքական հատված։

Մեքենաներ տրամադրվելու են միայն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց։

 

Մահտեսյանը նշել է, որ կիրակնօրյա պատարագով հետաքրքրված են Կիպրոսի Հանրապետությունում ԱՄՆ-ի և Սլովակիայի դեսպանները, կրոնական և քաղաքական գործիչներ։

Նույն շարքից