Հասարակություն 

Դպրոցական պայուսակները կթեթևանան 30-40%-ով. Արայիկ Հարությունյան

analitik.am

Դպրոցական դասագրքերը 30-40%-ով ավելի թեթև կլինեն: Այս մասին ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխանցում է 168 ժամը:

«Այս տարի տպագրվող դասագրքերը բոլորը կիսվել են առաջին և երկրորդ կիսամյակի համար, և սրա շնորհիվ մենք մոտ 30-40%-ով պայուսակների քաշի թեթևացում ենք ունենալու»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ գրքերի համար գանձվող գնի վրա այս փոփոխությունը չի ազդելու:

 

Նույն շարքից