Հասարակություն 

«Արմեն Աշոտյանին չլսեք, փուռն ա տալիս ձեզ, Սերժին որ բռնեք, գիտեք ինչ կլինի»

analitik.am

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տիգրան Ավինյանը միացավ խրախճանքին։ Ասում է, որ համախառն ներքին արդյունքի աճը 2019թ.-ի առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8 %:

Ուզում եմ խորհուրդ տալ ժողովրդի վարչապետին ու լեգիտիմ իշխանությանը։ Շատ մի նեղվեք, որ այդքան մարդ անիծում է ձեզ։ Մյուս տարվա մասին մտածեք։ Պատկերացնու՞մ եք քանի զրո կարող եք ավելացնել այս թվերին, երբ Ամուլսարի հանքը սկսի շահագործվել։ Որքան ուզեք, կխփեք։ Եթե իհարկե... ձգեք մինչ այդ օրը:

Show must go on! Դուխով։

P.S. Armen Ashotyan-ին հանկարծ չլսեք։ Կոնկրետ փուռն ա տալիս ձեզ։ Սերժին որ բռնեք... գիտեք ինչ կլինի։ Գործ չունեք։

 

Նույն շարքից