Քաղաքական 

Փոխվարչապետը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատել մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:


Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝  փոխվարչապետը նշել է, որ Արամ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաեւ մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք մաղթելով նորանշանակ մարզպետին՝  Արմեն Գևորգյանը վստահություն է հայտնել, որ Հարությունյանն իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Փոխվարչապետը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:

 

Նույն շարքից