Հասարակություն Տեսանյութեր 

Արայի լեռն արդեն քանի ժամ հրդեհվում է, հարակից գյուղերը ծխից խեղդվում /տեսանյութ/

analitik.am

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արայի լեռն արդեն քանի ժամ հրդեհվում է, հարակից գյուղերը ծխից խեղդվում։ Օհանավան գյուղի բնակիչները ծխից դուռ-պատուհան են փակում, կամ գյուղից փորձում հեռու գնալ։ ԱԻՆ-ը որևիցե կերպ գործողություն չի արել գյուղերում։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր.

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 71 հրշեջ-փրկարար, անտառտնտեության 18 աշխատակից և մոտ 60 տեղի բնակիչ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից