Հասարակություն 

Իտալիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

analitik.am

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր, խորհրդարանի վերին պալատում ելույթի ժամանակ:

Վարչապետի հրաժարականի դիմումը ստանալուց հետո, երկրի նախագահը պետք է որոշում կայացնի՝ կամ անցկացնում է նոր ընտրություններ, կամ փորձում ձևավորել նոր իշխող կոալիցիա, որը կձևավորի կառավարություն:

Թե երբ որոշումը կմտնի ուժի մեջ, դեռ հայտնի չէ:

Իտալիայում տեղի ունեցող զարգացումների համար վարչապետը մեղադրել է փոխվարչապետ Մատտեո Սալվինային. «Նա միայն սեփական շահերի և իր կուսակցության շահերի մասին է մտածում: Նրա որոշումները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի համար»:

Նույն շարքից