Հասարակություն Միջազգային 

Իլոն Մասկն առաջարկել է միջուկային ռումբ նետել Մարսի վրա

analitik.am

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիրը թվիթերյան իր էջում գրել է. «Պայթեցնենք Մարսը»: Այս մասին հայտնում է life-ը։

Մասկի հետևորդները մեկնաբանություններում հիշեցրել են, որ գաղափարը նոր չէ: Դեռևս 2015-ին, Իլոնն ակտիվորեն խոսել է մահացած մոլորակը «տաքացնելու» և այնտեղ գոնե պարզունակ մթնոլորտ ստեղծելու թեմայի շուրջ: Դրա համար, ինչպես նշել է Մասկը, անհրաժեշտ է մոլորակի մակերևույթի վրա պայթեցնել մի քանի ջերմային ռումբ:

Հիշեցնենք, որ դեպի Մարս թռիչքը տեղի կունենա 2030 թվականից ոչ շուտ: Մինչ այս պահը SpaceX-ը պետք է պատրաստի ոչ միայն տիեզերագնացներ, այլև հրթիռ, որի փորձարկումները դեռ շատ դանդաղ են ընթանում:

Մարսի վերափոխման գաղափարը գիտական ​​տերմինի վերածվեց գրող Ջեք Ուիլյամսոնի կողմից: 1942-ին «Astounding Science Fiction» ամսագրում ներկայացնելուց ի վեր այս տերմինը օգտագործվել է, չնայած որ մոլորակները երկրային կենսապայմանների վերափոխելու գաղափարն առկա էր գիտական ​​ֆանտաստիկ ժանրի գրողների ավելի վաղ գրված պատմվածքների մեջ:

Նույն շարքից