Այս գրառումն արել էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերից մեկ օր առաջ...
Ինչպես և սպասվում էր...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա 1.25 ժամյա ուղիղ եթերով ընդամենը փաստեց մի բան՝ ինքը սխալ էր...
Ի դեպ,ժամանակին իր շրջապատից ոմանք, օրինակ՝ Բնապահպանության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռ հունվարին էր ասում, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Հայաստանի իշխանություններն արդեն որոշում են ընդունել՝ այն պետք է շահագործվի... Ժամանակը ցույց տվեց,որ դա ճիշտ էր... Իսկ պարոն վարչապետի երեկվա երկարատև ելույթն ընդամենը դեմագոգիա էր և մանիպուլացիա, որը, ցավոք, շատերը դեռ «ուտում» են...
Հ.Գ. Հասարակության լայն շերտերին խաբելուն բավական ակտիվ ներգրավված են նաև պարոն Փաշինյանի թիմակիցները, ովքեր դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը, բայց որևէ քայլ չեն ձեռնակրում և,համոզված եմ, չեն էլ ձեռնարկի...
Հարց՝"Ո՞մ է պետք ձեր "անատամ" դեմը..."
Սատցվում է,որ իբրև թե դեմ են, բայց իրականում կողմ են...»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյան