Հասարակություն 

Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

analitik.am

Օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին:

Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ:

Նույն շարքից