Հասարակություն 

«Այդ ի՜նչ նոր ատյան է թերուս վարչապետը, որ ոտնահարելով աշխատանքային իրավունքը, մարդուն ազատում է աշխատանքից»

analitik.am

Սամադուռ վարչապետը կրկին ոտնահարում է աշխատանքային իրավունքը կամ լեգիտիմության հայկական տարբերակը:

Լեգիտիմը ոչ լեգիտմից ինչո՞վ է տարբերվում, որ ոչ լեգիտիմը ամոթից իր կամայականությունների մասին չի հայտարարում, քանի որ գիտի որ աշխատանքից մարդուն իր հայացքների համար հեռացնելը իրավունքի խախտում է, լավ բան չի, ուրեմն, թաքցնում է իր արարքը, իսկ լեգիտիմը գլուխ է գովում մարդուն աշխատանքից հեռացնելու համար, ոչ միայն գլուխ է գովում, այլև հանրության առաջ բեմադրություն սարքում։

Այսօր վարչապետ Փաշինյանը մարդուն աշխատանքից հեռացրել է ինչ որ խոսքի համար ու հպարտանում է. «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել»: Այդ ի՜նչ նոր ատյան է թերուս վարչապետը, որ ինքնիրավչությամբ որոշում է կոմպետենտությունը ու ոտնահարելով աշխատանքային իրավունքը մարդուն ազատում աշխատանքից։ Սա իսկը քաղաքական հալածանք է, աշխատավորին հեռացնում են հայացքների համար։ Իսկ ամիսներ առաջ մաքստան ծառայողին հրապարակայնորեն նվաստացրեց՝ ստիպելով աշխատանքից հեռացման դիմում գրել։

Թքած էն հեղափոխության վրա, որ մարդու տարրական աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում ինչ որ բանի չի հասել։

Ամուլ սարի պաշտպաններին կոչ եմ անում պաշտպանել աշխատանքից հեռացված անձի աշխատանքային իրավունքները մինչև այնտեղ, որ նրան վերականգնեն աշխատանքի։

Վահան Իշխանյան

Նույն շարքից