Հասարակություն 

Հայկ Մարությանը հրաժարական կտա՞ Ամուլսարի պատճառով

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչ քաղաքապետ դառնալը հայտնի էր ամենատարբեր ակցիաներին իր ակտիվ մասնակցությամբ՝ սկսած Մաշտոցի պուրակից մինչև տրանսպորտի թանկացման դեմ պայքարը: Առհասարակ, քաղաքապետն իր խոսքում միշտ կարևորել է բնապահպանական խնդիրները, իսկ հիմա նա լռում է:

Հիմա հանրապետության համար մեկ խնդիրը դարձել է Ամուլսարը, ինչը, կարծես թե հնարավարություն է տվել քաղաքապետին շունչ քաշելու, քանի որ աղբահանության և մայրաքաղաքի այլ խնդիրները երկրորդ պլան են մղվել, իսկ օրինակ տրանսպորտի, վերելակների մասին առհասարակ մոռացվել է: Այս հարցերը հազիվ են տեղավորվում թոփ տասնյակում:

Վերադառնանք Ամուլսարին: Այստեղ երկու տեսակետը կա: Տեսակետներից մեկն էլ այն է, որ հանքը բնապահպանական առումով վտանգ է ներկայացնում, չնայած Էլարդ ընկերության փորձաքննության արդյունքներին, ինչին հղում անելով էլ վարչապետ Փաշինյանն ասաց, որ պետք է հնարավորություն տալ հանքին աշխատելու:

Հայկ Մարությանը դեռ չի խոսել: Նա կամ համաձայն է վարչապետի հետ, որ պետք է հնարավորություն տալ հանքին աշխատելու և վստահում է փորձաքննության արդյունքներին, կամ էլ լուռ տապակվում է իր մեջ ու ինչ-որ մի պահի կարող է պայթել ու հրաժարականի դիմում ներկայացնել, մանավանդ որ այդ մասին խոսակցությունները չեն դադարում: Հրաժարականի համար այսօր լավ առիթ կա: Կամ էլ կա մեկ այլ տարբերակ՝ Մարությանին երբեք չեն հետաքրքրել բնապահպանական հարցերը, նա ուղղակի ինչ-որ անձնական շահերի պատճառով է դա արել:

Նույն շարքից