Հասարակություն 

«Այսօր ամբոխը վրեժ է լուծում իր նախկին կուռքից՝ Նիկոլից»

analitik.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

"Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ
եղջիւրներից վեր կը բարձրացնեն,
Վաղը նոյն մարդիկ սմբակների տակ
ճմլելու համար քեզ վար կը նետեն":
---------

Անցած տարվա մայիսից սկսած Նիկոլին ամենաշատը քննադատողներից մեկը ես եմ եղել ու դա արել եմ շատ կոնկրետ հիմնավորումներով։

Խնդիրը Նիկոլի անձը չէր, այլ նրա այն սխալները, որոնք իրար վրա կուտակվելով երկրի համար լուրջ խնդիրներ էին դառնալու։

Զոմբիները և պատեհապաշտները (պահից օգտվողները) Նիկոլին կուռք էին սարքել՝ տարբեր դրդապատճառներով և հիմնավորված քննադատողներին հայհոյում էին։ Այսօր ամբոխը վրեժ է լուծում իր նախկին կուռքից։

Դեռևս անցած տարի էի ասել, որ վաղը ես եմ Նիկոլի այսօրվա երկրպագուներից պաշտպանելու։

Ինձ Նիկոլի անձը չի հետաքրքրում, այլ երկրում փոփոխությունների սահուն և անցնցում ընթացքի կազմակերպումը։

Ամբոխը Նիկոլին, կամ պայմանական նիկոլին երկրպագելիս նույնքան վտանգավոր է, որքան նրան ատելիս։ Բայց դա փիլիսոփակայան հարց է, խնդիրն այն է, որ գոնե այս անգամ էլ թույլ չտանք, որ ամբոխը որոշումներ կայացնի։

Նույն շարքից