Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ աշխատակազմում վարչության պետերից մեկին մեկ օրում երեք անգամ ազատել են պաշտոնից

analitik.am

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.

Այսօր հետաքրքիր բացահյտում եմ արել:

Պարզվում է, որ ԱԺ աշխատակազմում վարչության պետ կա, որին հավանաբար այնքան շատ են սիրում, որ նույն օրվա մեջ երեք անգամ ազատել են զբաղեցրած պաշտոնից:

Հա, դուք սխալ չկարդացիք, ոչ էլ ես եմ սխալ գրել. նույն օրը երկու պաշտոնատար անձ երեք հատ իրավական ակտ են արձակել ու երեքով էլ նույն մարդուն ազատել են պաշտոնից:

Հ.Գ. այլևս չեմ համաձայնվի հասարակական հիմունքներով իրավական խորհրդատվություն տալ ԱԺ նախագահին: Խնդիրներն այնքան շատ են, որ առանց լուրջ վարձատրության չեմ մտնի դրա տակ:

Նույն շարքից