Քաղաքական 

Արևելյան Ուկրաինան գնում է Ղրիմի ճանապարհով

«Ուկրաինայում  անցկացվող հանրաքվեի արդյունքները  նախօրոք պարզ են, ինչպես որ պարզ էին մարտին Ղրիմում անցկացվող հանրաքվեի արդյունքները»,- գրում է El Pais-ը:   Հոդվածում գրված է. «Բնակիչները խմբերով եկել են ընտրատեղամասեր և հանրաքվեն անցկացվում է անօրինական»: Հեղինակների խոսքով՝ ցանկացած ընտրող տեղում գրանցվում և ընտրում է՝  ուղղակի ներկայացնելով անձանագիրը: Միջազգային դիտորդների բացակայությունը  նպաստում է ընտությունների ընթացքում քաոսային իրավիճակի ստեղծմանը:

 

Հանրաքվեի անցկացումը այնքան աշխուժություն ու մեծ հույս է առաջացրել ընտրողների շրջանում, որ Դոնեցկի առաջնորդներից մեկը՝ Դենիս Պուշիլինը, հենց ընտրելու ընթացքում հայտարարել է, որ վաղվանից այլ կյանք է սկսվելու: Նա հայտարարել է, որ իրենք չեն  ծրագրում նորից հանրաքվե անցկացնել ՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար»,-գրում է թերթը:  Հոդվածի հեղինակը գրում է, որ հայտնաբերվել են շատ ընտրաթերթիկներ, որոնց վրա նախօրոք նշված է եղել «Այո» և շատ քիչ ընտրաթերթիկներ, որոնց վրա նշված է եղել  «ՈՉ» բառերը: Հեղինակի խոսքով՝ ընտրատեղամասերը լցված են վետերաններով ու թոշակառուներով, կարելի է ասել, որ երիտասարդներ էլ կան: «Հանրաքվեի անցկացումը անօրինական է, ինչպիսին էր Ղիրմի հանրաքվեի անցկացումը, սակայն  պետք է նշել, որ Ուկրաինայի համար տնտեսական և տարածքային առումով Ղրիմը շատ քիչ նշանակություն ունի, քան Լուգանսկը և Դոնեցկը»:

 

Նույն շարքից