ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության վերին էշելոնում թերևս մի քանի գործիչ ունի, որոնք պետք է որ մնան նրա կողքին և աջակցեն կարևորագույն հարցերում: Նրանցից մեկն էլ պետք է որ լինի վարչապետի հին զինակից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Այսօր Հայաստանում համար մեկ թեման դարձել է Ամուլսարի հարցը: Այստեղ վարչապետը, ով որոշեց իր ձայնը տալ հանքի շահագործման օգտին, աջակցության կարիք ունի հենց թիմի ներսում, որտեղ արդեն տարբեր տրամաչափի գործիչներ դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը:
Իսկ օրինակ վարչապետի մեկ այլ հին զինակից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել վարչապետին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ լռում է, նա որևէ կարծիք չի հայտնել Ամուլսարի մասով: Իսկ վարչապետը հիմա ամենաշատ աջակցության կարիքն ունի, առաջին հերթին՝ հենց թիմի ներսում: