Քաղաքական 

Օլանդը խոստացել է անել հնարավորը ԼՂ հակամարտության լուծման համար

Ֆրանսիան անելու է իրենից կախված ամեն բան Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության խաղաղ լուծման համար։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az- կայքը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում։

 

«Ես Ադրբեջանում եմ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Պատրաստվում եմ մեկնել նաև Հայաստան և Վրաստան»,- ասել է Օլանդը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

 

Նրա խոսքով՝ գրանցվել են տասնյակ հազարավոր զոհեր, միջադեպեր են գրանցվել նաև վերջին շրջանում։

 

«Այդ պատճառով Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կանի հնարավորը խաղաղ լուծում գտնելու համար, որն Ադրբեջանին և Հայաստանին թույլ կտա հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ես կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,-ասել է Օլանդը։

Նույն շարքից