Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոշարասյունը, որի շարժի համար փողոցներ են փակել, զայրացրել է սոցկայքի ուկրաինացի օգտատերերին:
Օգտատերերից մեկը նշում է, որ նույնիսկ նախկին նախագահ Յանուկովիչի ավտոշարասյունն ավելի փոքր է եղել:
Մեկ այլ օգտատեր էլ հիշեցնում է Զելենսկիի խոսքերն ընտրություններից առաջ՝ հարց բարձրացնելով՝ իսկ ո՞ւր են հեծանիվները:
Համացանցում գտնվել են նաև օգտատերեր, որոնք պաշտպանել են նախագահին՝ հիշեցնելով, որ ավտոշարասյան կազմում գտնվում է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավտոմեքենան: