Քաղաքական 

Ռաֆիկ Գրիգորյանը կփոխարինի նախարար Ռուստամ Բադասյանին. Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-20-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Նույն շարքից