Հասարակություն 

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա կապակցությամբ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան oրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ուժ ու կորով Հայոց Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:

Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:

Նույն շարքից