Հասարակություն Պատահարներ 

Վրաերթ Կոմիտասի պողոտայում

analitik.am

Օգոստոսի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Վիլսոն Ի., ծնված 1981 թ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռիտա Ե.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Նույն շարքից