Քաղաքական 

Սամվել Ֆարմանյանի հարցը ԱԳ փոխնախարարին

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացքում։

«Բոլորին հետաքրքիր կլիներ իմանալ Արտաքին գործերի նախարության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ վերջին շրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ, քանի որ բոլորս գիտենք համանախագահող պետություններից մեկի ներկայացուցչի հայտարարությունը, հետո եղավ ԱՄՆ դեսպանի գրառումը և օրինաչափ է, որ հասարակության շրջանում որոշակի պատկերացումներ կազմվեցին։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչ է տեղի ունենում ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացում»,-հարցրեց նա։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ԱՄՆ համանախագահի հայտարարությունն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է, որը բավականաչափ ծավալուն տեքստ է, և ինքը հարկ չի համարում կրկնել։ 

«Ես ընդամենը մի բան ավելացնեմ՝ եղել է նաև երեք համանախագահների հայտարարությունը՝ կապված զինադադարի հաստատման 20-ամյակի հետ, որտեղ վերարտադրվել է Լ’ Աքվիլայում արված այն հայտարարությունը, որտեղ հանրությանն են մատուցվել երեք հիմնարար միջազգային սկզբունքները, որով պետք է մաքսիմալ կարգավորվի խնդիրը և վեց տարրերը»,-ասաց նա։

Ի դեպ, նա նկատեց, որ երեք համանախագահների հայտարարության մեջ բառացի կրկնվում է այն, ինչ եղել է Լակվիլայում։ «Այս տեսակետից ամերիկացի համանախագահը բառացի չի ներկայացրել, և կան որոշակի շեղումներ»,-նշեց նա։

Նույն շարքից