Միջազգային Քաղաքականություն 

Սերգեյ Շոյգուն զգուշացրել է Արևմուտքից սպառնալիքի մասին

analitik.am

Ռուսաստանի արևմտյան սահմանին ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ երեք սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը, Լեհաստանում և Ռումինիայում ԱՄՆ ՀՕՊ համակարգերի տեղակայվելուն և Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության ընդլայնմանը:

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը միջոցառումներ կձեռնարկի սպառնալիքները չեզոքացնելու համար:

Նույն շարքից