Հասարակություն 

Քաբուլում հարսանիքի ժամանակ ահաբեկչության արդյունքում 80 մարդ է զոհվել

analitik.am

Քաբուլում հարսանիքի ժամանակ հնչած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին:

Ավելի վաղ հայտնվում էր 63 զոհի մասին:

Այս պահին 30 տուժած գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը:

Նույն շարքից