Քաղաքական 

Գազի հարցով հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում է նաև նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս մասին Ազգային ժողովում  զրույցում տեղեկացրել է  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը: «Քիչ անց տեղի կունենա հերթական նիստը, որի օրակարգում, այլ հարցերից բացի, կա նաև հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը»,- ասաց Մելքումյանը:

 

Հանձնաժողովի  հերթական նիստի օրակարգը հագեցած է: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ իրենք բավականին մեծ քանակությամբ նյութեր են ստացել, որոնք պետք է քննարկեն և մանրամասն վերլուծության ենթարկեն, որից հետո արդեն պարզ կդառնան հետագա անելիքները:

 

Գազամատակարակման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն էր, ով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում:


Սկզբնաղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/761455/gazi-harcov-handznazhoxovi-hertakan-nisti-orakargum-e-naev.html

 

Նույն շարքից