Հասարակություն 

7 երկրից 70 բայքերներ գալիս են Հայաստան

analitik.am

Հայաստանում օգոստոսի 23-27-ին տեղի կունենա բայքերների առաջին միջազգային փառատոնը, որը կրում է «Լեռների սրտի բաբախյուն» անվանումը: Փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի 70 բայքեր Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լեհաստանից: Նրանց Հայաստանում կմիանան տեղի 120 բայկերներ:

Բայքերները հավաքվելու են Շահումյանի հրապարակում, որտեղից շարժվելու են Բուժական, որտեղ կազմակերվելու են խաղեր, մրցույթներ համերգ:

Փառատոնի կազմակերպիչները սպասում են, որ Բուժականում այցելուների թիվը կհասնի 1000-ի:

Նույն շարքից