Հասարակություն 

Մենք չենք կարող այսօր վտանգի տակ դնել մեր երեխաների ու թոռների ապագան. Սահակյանը՝ Ամուլսարի մասին

analitik.am

ՔՈ  կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մենք չենք կարող այսօր վտանգի տակ դնել մեր երեխաների ու թոռների ապագան, ինչ ա թե որոշ իռացիոնալ արարածներ անհասկանալի վախ ունեն արբիտրաժից։

Էս վախը հար ու նման ա անցումային արդարադատության հանդեպ նախկինների վախին, երբ ասում էին, թե «тройка» դատարաններ են ստեղծվելու։ Այն նման ա նաև Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ վախին, թե իբր եթե այն վավերացվի, մեր երեխաներից շատերը նույնասեռական են դառնալու։ Այն նույնքան իռացիոնալ ա, ինչ նկարագրված դեպքերը։ Այն նույնքան իռացիոնալ ա, ինչքան «ռուսները գնան, թուրքերը մեզ կուտեն» պնդումը։

Ի դեպ, Տիգրան Ավինյանը երեկ արտահայտվել ա հավանական արբիտրաժի գործընթացի մասին՝ պնդելով, թե պետությունը վաղուց ա պատրաստ դրան, որ կայացվող որոշումը պայմանավորված չի արբիտրաժը պարտվելու կամ այլ ճնշումներից եկող վախերից։ Գոնե կառավարության ներկայացուցչին վստահեք, եթե անվերապահ աջակցում եք ։)

Ավելի վաղ ՔՈ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով Ամուլսարի հանքի շահագործմանը:

Նույն շարքից