Հասարակություն 

Միայն թե չասեք, որ իշխանությունը հիվանդ է էկո խնդիրները չհասկանալու խրոնիկ հիվանդությամբ. Բաբայան

analitik.am

Արսեն Բաբայանը գրում է.

Քանի որ ես բնապահպանությունից քիչ բան եմ հասկանում, ապա Ամուլսարի վերաբերյալ նախորդ իշխանություների ժամանակ ասում էի․

իշխանության ներկայացուցիչներն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, արդյո՞ք այնքան հայրենատյաց են, որ պետք է ուզեն վնաս հասցնել էկոլոգիային:

Նախորդ իշխանության ժամանակ իշխանություններին հայրենատյաց համարողներից զգալի մասը, որ այսօրվա իշխանությունն է ներկայացնում, փոխել է իր դիրքորոշումը:

Ես նորից իմ հարցը կրկնում եմ․

Այսօրվա իշխանության ներկայացուցիչներն, իրենց բոլոր թերություններով հանդերձ, արդյո՞ք այնքան հայրենատյաց են, որ պետք է ուզեն վնաս հասցնել էկոլոգիային:

Միայն թե չասեք, որ իշխանությունը հիվանդ է էկո խնդիրները չհասկանալու խրոնիկ հիվանդությամբ և ով եկավ իշխանության անմիջապես այդ հիվանդությունը վերցնում է իր վրա:

Նույն շարքից