Հասարակություն 

Պատգամավոր ամուսնու կողմից սպանված կնոջ մայրը չի հավատում դավաճանության մասին լուրերին

Չելյաբինսկում պատգամավոր ամուսնու կողմից գնդակահարված Ելենա Զարիպովայի մայրը չի հավատում դստեր դավաճանության մասին լուրերին:

Ավելի վաղ պատգամավոր Ազատ Զարիպովը հայտնել էր, որ կնոջը սպանել է այն բանից հետո, երբ վերջինս խոստովանել է այլ տղամարդու հետ շփվելու փաստը:

Ելենայի մայրը նշել է, որ իր դուստրը հաշվապահ էր աշխատում դպրոցում՝ միևնույն ժամանակ փորձելով գումար վաստակել օն լայն հարթակում: Իր գործունեության ընթացքում նա շփվում էր տարբեր մարդկանց, այդ թվում նաև տղամարդկանց հետո: Հարաբերությունները եղել են բացառապես գործնական, սակայն Ազատը խանդել է կնոջը:

Հարևանները ևս բացառում են որևէ սիրավեպի փաստը՝ նշելով, որ ընտանիքը շատ երջանիկ է եղել:

Ցնցված են նաև պատգամավոր և տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ազատ Զարիպովի ենթակաները: Նրանց խոսքերով, վերջինս միշտ առանձնահատուկ կերպով է արտահայտվել կնոջ մասին:

Սպանությունը տեղի է ունեցել այս գիշեր: Սարսափելի միջադեպին ականատես են եղել զույգի մանկահասակ երեխաները:

Նույն շարքից