Քաղաքական 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտության միջոցով. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող` ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը` ինքնորշման իրավունքի իրականացման, այլընտրանք չունի: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում:


Նրա խոսքով` բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, լուծման նախադրյալները, հետեւաբար միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները եւ լուծման ճանապարհները պայմանավորում է հենց այդ նախադրյալներով:  «Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները թե գրավոր, թե բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Այն է` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող` ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը` ինքնորշման իրավունքի իրականացման, այլընտրանք չունի: Դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, ԱԳ նախարարները»,- հայտարարեց  ՀՀ Նախագահը:


Վերջին անգամ այդ մոտեցումները ներկայացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ով ասել է այն, ինչ հիմնականում ասել էր ԱՄն նախագահը տարբեր առիթներով: Նույնը կար նաեւ ՄԽ համանախագահների` հրադադարի 20-ամյակի առիթով տարածված հայտարարության մեջ:  

 

«Որքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունն այդ մոտեցումներն ու սկզբունքները յուրովի մեկնաբանել, ոչինչ չի ստացվելու: Ես չեմ կիսում այն մոտեցումը, թե տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Դրանք երկակի ստանդարտներ չեն, այլ այդ մոտեցումները բխում են կոնֆլիկտների պատմությունից, ծագումնաբանությունից եւ նախադրյալներից»,-ասաց ՀՀ նախագահը:


Սկզբնաղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/761558/lernayin-xarabaxi-hakamartutyuny-petq-e-lutsvi-zhoxovrdi.html

Նույն շարքից