Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ: Նրանք ձերբակալվել են խաղաղ հավաքի ժամանակ՝ առանց օրինական հիմքերի:
Այս պահին ձերբակալված են՝ Դվին Իսանյանս, Mika Trchkan Elizbaryan, Anna Shahnazaryan, Ani Seize Khachatryan, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան և Գևորգ Սաֆարյան: Նրանց տարել են Կենտրոնի բաժին: