Օդեսայի մի քանի կրոնական համայնքեր դիմել են քաղաքապետ Գենադի Տրուխանովին՝ կոչ անելով թույլ չտալ անցկացնել ԼԳԲՏ համայնքի երթը, որը նախատեսված է օգոստոսի 2-րդ կեսին:
Դիմումի տակ ստորագրել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Օդեսայի թեմը:
Իր ստորագրությունն է դրել նաև Հռոմի Կաթոլիկ եկեղեցին:
Դիմումում եկեղեցիները մեջբերում են արել Աստվածաշնչից և Ուկրաինայի սահմանադրությունից, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է: