Հասարակություն 

Փեթակի պահեստների այրման մեղավորը զոդող վարպետնե՞րն են եղել

analitik.am

Օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում:

Նշենք, որ «Ձյունիկ սառնարան»-ը հայտնի Փեթակի պահեստներն ենԼ

Հրդեհն աստիճանաբար ավելի մեծ ծավալներ էր ընդունել, այրվել էին դյուրավառ նյութեր՝ թուղթ, պլաստմասե իրեր և այլն:

Analitik.am-ի տեղեկություններով, հրդեհի պատճառը զոդող վարպետներն են եղել, նրանք շինաշխատանքներ են կատարել տարածքում և զոդման սարքից կայծերը թռել են այս ու այն կողմ՝ դառնալով հրդեհի պատճառ: Զոդման աշխատանքներ կատարողները փորձել են նախ իրենց ուժերով հանգցնել կրակը, սակայն տեսնելով, որ չեն կարողանում մարել, ուղղակի փախել են տարածքից:

Նշենք, որ Փեթակի պահեստների հրդեհը մարելու համար գրանցվել է 3-րդ կանչ, դա նշանակում է, որ բարձր վտանգավորության հրդեհ է եղել, որին պետք է մասնակցի շուրջ 10 մեքենա, որպեսզի կարողանան մեկուսացնել հրդեհը:

Պահեստներում հրդեհը տարածվել է մեծ արագությամբ, ծխապատ գոտին բարդացրել է հրդեհի մարման աշխատանքները, որին գումարվել էր նաև դյուրավառ նյութերի հոտը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 11 մարտական հաշվարկ և 3 ավտոսանդուղք:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից